05 08 2022

Ադրբեջանում հասկացել են, որ ՀՀ-ում կա իշխանություն, որը գլուխը կախ կատարելու է իրենց պահանջները. պատգամավոր



Ամբողջ խնդիրն այն է, որ Ադրբեջանում հասկացել են, որ ՀՀ-ում կա իշխանություն, որի առաջ կարելի է դնել պահանջներ, և այդ իշխանությունը գլուխը կախ կատարելու է: Ասուլիսի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Առաջինն այդ իշխանությունն առհասարակ ի վիճակի չէ դիմակայություն ապահովելու և 2-րդ՝ ուղղակի ցանկություն չունի: Նաև դրանով է պայմանավորված, որ դեռևս այս վերջին ադրբեջանական ագրեսիայից առաջ իշխող քաղաքական ուժը, իր ղեկավարների, առանձին դեմքերի միջոցով հասարակությանը ոչ միայն նախապատրաստում էին զիջումների, այլ նույնիկ ոչնչացնում էին այն ամենը, ինչը կապված էր մեր պետականության, բանակաշինության, մեր հաղթանակների հետ: Այսինքն այս իշխանությունն ուզում է նույնիսկ մարդկանց գիտակցության միջից դուրս բերել, ոչնչացնել այն, որ մեր երկիրն ու ժողովուրդը հաղթանակներ է ունեցել»:

Մանրամասները՝ տեսանյութով: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ